fbpx
Սպորտ

Վան Դեյքը կարծիք է հայտնել ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին

Անգլիական «Լիվերպուլ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան, ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը խոսել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Լիոնել Մեսսիի մասին:

«Պետք չէ համեմատել ինձ և Մեսսիին, քանի որ մենք խաղում ենք տարբեր դիրքերում: Շատ ուրախ եմ Մեսսիի համար: Նա արժանի էր այս մրցանակին: Հնարավոր է՝ Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

Այնուամենայնիվ, ես շարունակելու եմ ամեն ինչ անել թիմային նվաճումների հասնելու համար»,- նշել է վան Դեյկը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներով վան Դեյկն իրենից հետ է թողել մրցանակի երրորդ հավակնորդ, «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ