fbpx
Էկո

Վանա լճում հայտնված խեցգետինները սպառնում են տառեխի գոյությանը

Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ առաջին անգամ Վանա լճում ի հայտ եկել խեցգետիններ են։

Բնապահպաններն անհանգստացած են այդ փաստից, քանի որ խեցգետինները կարող են լուրջ սպառնալիք ստեղծել Վանա տառեխ անունով հայտնի ձկնատեսակի համար։

Մասնագետներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ որոշ անհեռատես մարդիկ որոշել են խեցգետնաբուծությամբ զբաղվել Զերնեք կոչվող ջրամբարում, որի ջրերը հոսում են դեպի Վանա լիճ։

Արդյունքում խեցգետինները հայտվել են Վանա լճում, և քանի որ նրանք սնվում են բացառապես ձկնկիթներով, սա մեծ վտանգ է ստեղծում Վանա լճի միակ ձկնատեսակի՝ տառեխի գոյության համար:

Այս խնդրով մտահոգ մասնագետները կոչ են անում պատկան մարմիններին անմիջապես անհապաղ լուծում գտնել այդ հարցին, այլապես Վանա լիճն անդառնալի կորուստ կունենա՝ կորցնելով տառեխին:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ