Աշխարհ
02:00 27/12/2019

Վանա լճում ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել

Դեկտեմբերի 26-ին Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, 64-ը կարողացել են փրկվել: Դեպքը տեղի է ունեցել Բիթլիսի ափամերձ շրջանում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկրարաներ, ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցներ։

Նշվում է, որ մարդկանց առևտրով զբաղվող հանցագործները, որպեսզի չբռնվեին անցակետերում, փորձել են մաքսանենգ ճանապարհով փախստականներ տեղափոխել Վանա լճով:

Փախստականների թվում եղել են Պակիստանի, Բանգլադեշի, Աֆղանստանի քաղաքացիներ:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ