fbpx
Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը փակ է բեռնատարների համար

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Այս պահին ձյուն է տեղում Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհ` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ