fbpx
Հասարակություն

Ինչպե՞ս են Վանաձորում պահպանվում անվտանգության կանոնները. ԱԱՏՄ

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ այսօր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերի ուժեղացված վերահսկողական ստուգայցերն  ընթացել են Վանաձորում, զուգահեռ՝ դրանք շարունակվել են ողջ հանրապետությունում։

«Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները Վանաձորում դիտարկել են 84 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ կարի խոշոր արտադրություններ՝ «Գլորիան»՝ մասնաճյուղերով», «Սարտոնը», ինչպես նաև առևտրի, սպասարկման կենտրոններ, դեղատներ, ատամնաբուժական հաստատություններ։

Տեսուչների այսօրվա դիտարկումները ևս փաստում են, որ խախտումները նվազման կայուն միտում են ցուցաբերում։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումների մասով ԱԱՏՄ աշխատակիցները կազմում են արձանագրություններ՝ պարետին ներկայացնելու համար։

Մշտադիտարկման գործընթացին զուգահեռ՝ ԱԱՏՄ մասնագետները շարունակել են նաև կասեցման աշխատանքները՝ արձանագրելով, որ վերջին շրջանում նվազել է նաև դրանց թիվը»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/hlib.am/posts/778816602859046?__xts__[0]=68.ARA5MY_nVJoY1XbAdfs4MSucChcTT_lrrwpqTi7J2UlWq_7TfVq9jkX7WF30ao_p-JHtVrG61b75OfOgPDkECNKJksNU02_x4X2jSurJ3dY5-VGFJUFgtCZ4IoODEeA2sdCxfeWXiN8Kvex3qW_Ym8fSjs4i3jdDB-ALb0N3Vy-uaZPN6PeNYmCm0iBr5Q1wHKhjgOUAc-ebS_JI5-laEN8RiJYHKwFs2Dpo6OM8w_F-L7YFiJX3Kjzrlyw0zDvoWYyeUu36HEHbYRceHmY-Td9vc4r0KFfryPkMyfG0MF2h18Lt0pi-r6sPQSWBH6KUeT6SgeeEn67Fh54Pg8wv74o&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ