fbpx
Հասարակություն

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են մեքենաներ․ տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 17-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Տիգրան Ս.) և «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Հովիկ Կ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 6 մ):

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ