fbpx
Հասարակություն

Վանաձորում տնակ է այրվել

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։38-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում այրվում է չբնակեցված տնակ։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին, մարվել՝ 20։33-ին: Այրվել է տնակը՝ մոտ 63 քմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ