fbpx
Հասարակություն
23:14 24/01/2019

Վանաձորի քաղաքապետի կոչը քաղաքի բնակիչներին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ քաղաքում մարդահամար չի իրականացվում:
Գրառման մեջ ասված է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ եմ ստացել, որ անհայտ անձինք այցելում են բնակարաններ՝ ներկայանալով որպես Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, իբր թե մարդահամարի համար:
Խնդրում եմ պահպանել զգոնություն, դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող, կասկածելի գործունեությամբ զբաղվող մարդկանց առջև: Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի իրականացնում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ