Հասարակություն

Վանդալիզմ Կոտայքում․ Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։

Նշվում է, որ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։

«Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել», – ասված է գրառումում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ