fbpx
Հասարակություն

Ջերմուկում հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվել

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում տեղադրված հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։

Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնել է, որ գրառմանը ծանոթ են և ուսումնասիրություններ կանցկացվեն։

Սամվել Պիպոյանը նշել է, որ այգում տեղադրված են Կոմիտասի, Սևակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ ուրիշների կիսանդրիներ։

Նա գրել է, որ գրեթե բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ՝ անարգված.

«Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։ Մի թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չե՞ն տեսնում. Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի, որին պետք է ուշադրություն դարձնել։ Նման կիսանդրիներ էլ որեւէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»…»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ