fbpx
Քաղաքականություն

Վանեցյանի հրաժարականից հետո սկսեցին ողբալ նախկին իշխանավորները. Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վանեցյանի հրաժարականից հետո, չգիտես ինչու, սկսեցին ողբալ նախկին իշխանավորները և նրանց սատարողները: Բավականին տարօրինակ երևույթ է:

Եթե իհարկե համարենք, որ Վանեցյանը իր պաշտոնավարման ժամանակ իրոք ծառայել է ժողովրդին և հեղափոխությանը: Իսկ եթե ոչ, ապա ռոբասերժական կլանի ողբը արդարացված է:

Եթե խնդիրը դիտում ենք այս և Վանեցյանի հրաժարականի տեքստի համատեքստում, ապա դավադրության և պալատական հեղաշրջման վարկածը ավելի արդիական է դառնում և կրկին հարցեր է առաջացնում: Իսկ ով էր Վանեցյանի այն ընկերը, որ երաշխավորել է Վարչապետին նրան նշանակել ԱԱԾ տնօրեն: Եվ արդյոք Վանեցյանի այդ ընկերը տեղյակ չի եղել առերևույթ դավադրության և պալատական հեղաշրջման փորձից:

Եվ եթե տեղյակ է եղել, ապա ինչ դերակատարում պետք է ունենար նա: Այս բոլորը հարցեր են, որոնք պետք է ստանան պատասխաններ: Դիմակները պետք է պատռվեն,այլ ելք չկա»:

https://www.facebook.com/artak.galstyan.399/posts/387901958793259

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ