fbpx
Կառավարություն

Վանեցյանին չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար․ Ցոլակյան

Հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել Արթուր վանեցյանին ԱԱԾ պաշտոնի համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ինքը նշանակվելու է ԱԱԾ տնօրեն:

Ցոլակյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ով է նստում, մատին նայում, նման բաներ ասում։

«Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ՝ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար:

Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,-ասաց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ