fbpx
Սպորտ

Վանեցյանը սենդվիչ է պատրաստել պատանի ֆուտբոլիստների համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Այս մասին հայտնում է news.am-ը։

«14-15 տարեկան պատանիների հետ ոչ ֆորմալ հանդիպում ենք կազմակերպել, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանանք, ոգևորենք երեխաներին, որպեսզի ավելի լուրջ և լավ տրամադրվեն իրենց մարզումներին: Հայկական ֆուտբոլի ապագան և հույսը այս երեխաներն են, ապագան տեսնում եմ այս երեխաների մեջ: Համոզված եմ, որ այս երեխաները ճիշտ աշխատանքի արդյունքում լավ ֆուտբոլիստներ կդառնան»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նախագահի հետ հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայի լողավազանի մոտ, պատանի ֆուտբոլիստների համար նախատեսված էր հյուրասիրություն: Պատանի ֆուտբոլիստների հետ շփվելուց հետո, Արթուր Վանեցյանն անձամբ երեխաների համար պատրաստեց սենդվիչներ և հյուրասիրեց:

ՀՖՖ նախագահը աղջիկներից հետաքրքրվեց նաև, թե ինչու չեն օգտվում լողավազանից, իսկ երեխաները պատասխանեցին, որ իրենց թույլ չեն տալիս:

Արթուր Վանեցյանը Ակադեմիայի ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչու թույլ չեն տալիս, ապա իմանալով, որ մաքրման աշխատանքների պատճառով են արգելում, նկատողություն արեց լողավազանի աշխատակիցներին:

Արթուր Վանեցյանը տիկնոջ և երեխաների հետ էր եկել պատանի ֆուտբոլիստերի հետ հանդիպմանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ