fbpx
Հասարակություն

Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին

hraparak.am-ը գրում է՝

Տարբեր առիթներով սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բարձրացվում է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու հարցը։

Հեղափոխությունից հետո, հենց առաջին օրերին նման կոչեր հնչեցին, առաջիններից մեկը խոսեց ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը։ Ապա «օդում լուրեր» շրջանառվեցին, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա է, որ նրա հարազատները նախաձեռնել են նրան Հայաստան վերադարձնելու հարցն ու անգամ փաստաբան վարձել։ Բայց խնդիրն այն է, որ գրեթե 20 տարի տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանն առողջական ու հոգեբանական այնպիսի վիճակում չէ, որ գա եւ մինչեւ գործի վերանայումն ընկած ժամանակն անցկացնի կալանավայրում։
Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, մեզ հետ զրույցում 3 անգամ ասաց․ «Չեմ կարող ասել»՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավական գործընթաց նախաձեռնե՞լ են, եւ պարոն Սիրադեղյանն արդյոք ցանկանո՞ւմ է վերադառնալ։
Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանն էլ ասաց, որ տեղեկացված չէ՝ իրո՞ք փաստաբան է վարձվել, նման պրոցես կա՞, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք ինքը՝ Արփին, եղբայրը՝ Դավիթը, որ հայրը վերջապես գա, ասաց․ «Իհարկե, ո՞վ չի ցանկանա, որ իր ծնողն իր կողքին լինի։ Իմ կարծիքով՝ նա շատ է ուզում վերադառնալ, սակայն իրողությունները թույլ չեն տալիս»։ Արփին ամփոփեց․ «Հույսեր կապում ենք նոր իշխանությունների արդարադատության հետ։ Հույս ունեմ նաեւ, որ դաժան ժամանակները մնացել են անցյալում»։

Վանո Սիրադեղյանն իր բացակայության 20 տարիներին մշտապես ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ, հետաքրքրական է՝ ինչո՞ւ են Սիրադեղյանի վերադարձի կոչերը հնչում, ձեւակերպվում ոչ թե պաշտոնապես՝ նրա կուսակցության՝ ՀՀՇ-ի եւ ՀՀՇ-ի իրավահաջորդ ՀԱԿ-ի մակարդակով, այլ ընկերների, անհատների։
Այս հարցը ՀԱԿ փոխնախագահին եւ վարչության անդամներին տալ չհաջողվեց, քանի որ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը չպատասխանեցին։ Իսկ ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք բարձրացրել ենք, ես՝ անձամբ, կուսակցության անդամները, կուսակցության վարչության անդամներից ոմանք բարձրացնում են, Արամ Մանուկյանին են հարց տվել, նա է պատասխանել, որ անհրաժեշտ է Վանոյի վերադարձը, բոլորս էլ Ֆեյսբուքով, համացանցով քննարկում ենք, բարձրացնում ենք, մենք ուրիշ ամբիոն չունենք, որ այնտեղ էդ խնդիրը շոշափվի։ Դա լրիվ բավարար է, ես գտնում եմ, որ կուսակցությունը պաշտոնապես նման հարց չի կարող բարձրացնել»։

*Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ