Աշխարհ
22:40 24/12/2019

Վանում 15 օրով արգելվել են հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները

Վանում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է դեկտեմբերի 25-ից և կավարտվի հունվարի 2-ին:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2019թ. դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»։

Գրում է Ermenihaber-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ