fbpx
Աշխարհ

Վանում 15 օրով երկարաձգվել է ցույցերի և այլ միջոցառումների անցկացման արգելքը

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ևս 15 օրով Վանում արգելվում են հավաքներ, քայլերթ, նստացույց, մամուլի ասուլիս և այլն: Հայտնում է Ermenihaber-ը։

«Ապահովել քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգությունը, խափանել ահաբեկչական կառույցների ծրագրերը, ապահովել ազգային անվտանգությունը, պահպանել հասարակական կարգը, կանխել հանցագործությունները, բռնարարքները», – ասված է Վանի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նահանգապետարանը նույն արգելքը սահմանել էր մայիսի 18-ին` տասնօրյա ժամկետով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ