fbpx
Աշխարհ

Վանում տասնյակ մարդիկ են մահացել՝ մնալով ձնահոսքի տակ

Թուրքիայում լեռներից թափվող ձնակույտերն ընկել են միկրոավտոբուսի և փրկարարների վրա՝ աղետալի հետևանքներ ունենալով։ Նախօրեին երկու նմանատիպ դեպք է գրանցվել Վան-Բահչեսարայ ավտոմայրուղում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Փետրվարի 4-ի երեկոյան ձնակույտի տակ մնացած առաջին մեքենայից ողջ է դուրս բերվել 6 քաղաքացի: Բացի այդ հայտնաբերվել են 5 ուղևորի անշնչացած մարմին։ Միկրոավտոբուսի վարորդն ու ևս մեկ քաղաքացի համարվում են անհայտ կորած:

Վերջիններիս հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարների թիմը ևս ձնահոսքի տակ է մնացել։ Այս անգամ զոհերի թիվը հասել է 33-ի: Միջադեպի հետևանքով 53 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ