fbpx
Մշակույթ
00:00 07/12/2019

Վանում ընդդիմադիր պաշտոնյաներ են ձերբակալվել

Վանի անվտանգության վարչության աշխատակիցների միաժամանակյա գործողության ժամանակ ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարներին: Վերջիններս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են և համարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Այս մասին Ermeni Haber-ը։

Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիեի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը և Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օղրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Նրանց դեմ հետաքննություն է սկսվել։

Նշյալ անձանց բնակարանները խուզարկվել են և մեծ թվով փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր առգրավվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ