Սպորտ

VAR-ը սխալմամբ չեղարկել է Քուինսի Պրոմեսի գոլը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Այաքս» – «Չելսի» հանդիպման առաջին կեսին առաջին մրցավարներն չեղարկեցին Քուինսի Պրոմեսի գոլը խաղից դուրս վիճակի պատճառով:

BeIN Sports-ի փորձագետներն համդիպման ավարտից հետո ուշադրություն հրավիրեցին Հակիմ Զիեշին։ Վերջինս էր փոխանցում կատարել Պրոմեսին: Համաձայն կանոնների ՝ խաղից դուրսը որոշվում է գնդակին դիպչելու պահին:

Նկարը, որում Քուինսին գտնվում է խաղից դուրս իրավիճակում, սխալ է ընտրված. գնդակն արդեն մեկ մետր հեռու էր փոխանցողից: BeIN Sports-ում անմիջապես գտել են համապատասխան նկարը.

«Իհարկե, բարդ է գտնել ճիշտ պահը, բայց եթե մենք կարողացել ենք անել դա, ապա պրոֆեսիոնալները պետք է կարողանան,- ասել է «Տոտենհեմի» ու «Ասթոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը։

Եթե նրանք չեն կարողանում, ապա պետք չէ օգտագործել տեխնոլոգիաները, որոնք նման որոշումներ են կայացնում»:

Մարսել Դեսային՝ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստն ու ՖԻՖԱ-ի դեսպանը, աջակցել է Շերվուդին: Դեսային ասել է, որ բրիգադը ճիշտ չի օգտագործել VAR համակարգը փորձելով վերլուծել իրավիճակը:

https://www.youtube.com/watch?v=52RxKqKrM5c

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ