fbpx
Հասարակություն

14 օրում փրկարարները կատարել են 15 հազարից ավելի վարակազերծում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հուլիսի 1-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 15657 վարակազերծում, որից 10301-ը՝ մարզերում, 5356-ը՝ Երևանում։

Ըստ աղբյուրի՝ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ