fbpx
Աշխարհ

Վրաստանում քովիդով վարակվածների թիվը հատեց 600 հազարի սահմանը

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2016 նոր դեպք, ապաքինվել են ևս 2024-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում հաստատվել է քովիդի 600412 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 567797-ը։ Մինչ այս հիվանդությունը խլել է 8664 պացիենտի կյանք, որոնցից 43-ինը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ