Առողջապահություն
16:19 29/06/2020

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակվածները առողջացել են․ Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․

««Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են:

Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»:

Լավ լուր📣«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են:✅ Այս պահի դրությամբ մանկատանն…

Geplaatst door Zara Batoyan op Maandag 29 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ