Զինված Ուժեր
19:15 06/07/2021

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

zinvor marmin

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ