Զինված Ուժեր

Վարանդայի և Ջրականի շրջաններից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հայտնաբերվել է ևս երկու աճյուն:

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում:
Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:
Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ