fbpx
Զինված Ուժեր

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել

Սեպտեմբերի 8-ին Արցախի ԱԻՊ ծառայությունը հայտնում է, որ Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի շրջանում:

Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ