Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ

Հրապարակող՝

photo (3)

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 14-ին հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ:

ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման, մասնավորապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում բարեփոխումների ընթացքով:

Վարազդատ Կարապետյանը խոսել է առաջիկայում նախատեսվող համայնքների միավորման գործընթացի սկզբունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության մասին: Նա ներկայացրել է համայնքների կառավարման համակարգը ձևափոխելու և այն առավել արդյունավետ դարձնելու իր տեսլականը: Անդրադառնալով ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենսդրությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն պետք է արմատապես վերափոխվի, ինչին համակարծիք են եղել նաև եվրոպացի գործընկերները:

Նշենք, որ այցից հետո համազեկուցողները կպատրաստեն Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն:

Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը, Գուն Մարիտ Հելգեսենը, անկախ փորձագետ Լինզե Շամպը, Կոնգրեսի մոնիթորինգային հանձնաժողովի քարտուղար Ստեֆանի Պուարելը:

Ամենաթարմ