fbpx
Կառավարություն

Վարչապետի աշխատակազմում մնացել է 8-10 ծառայողական ավտոմեքենա

Վարչապետի աշխատակազմին նախկինում սպասարկող 57 ծառայողական ավտոմեքենաների զգալի մասը կրճատվել է:

Լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց՝ կրճատումների արդյունքում խնդիրներ չեն առաջացել:

«Երկու շաբաթ առաջ կրճատված ավտոմեքենաները հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտե: Նախկինում գործող 57 ծառայողական ավտոմեքենաներից փաստացի այս պահին աշխատակազմում կա 8-10 ծառայողական ավտոմեքենա: Այսինքն՝ մոտ 47-ով կրճատվել է»,-ասաց Աղաջանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ