fbpx
Կառավարություն

Վարչապետը ներկայացրել է անվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Օգոստոսի 18-ին կառավարության նիստում վարչապետը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում անվտանգության մարտահրավերներին:

Վարչապետի խոսքով` որպես Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոն առաջինը նշվում է հայոց արդիականացվող բանակը:

«Գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոն»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է նաև ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ որպես անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոն:

«Ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականությոն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ունենա աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»,- նշել է Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն գործոնը, ըստ վարչապետի, հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը:

Վարչապետը կարևոր նորամուծություն է համարում տարածարջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

«Մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը: Պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամական մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը տարածաշրջանում: Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` անվտանգության ապահովման վրա էական ազդեցություն կարող է ունենալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

«Ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով»,- եզրափակեցրել է Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ