fbpx
Կառավարություն

Վարչապետը ստացել է Բիլայնի աշխատակիցների նամակը․ անհրաժեշտության դեպքում կլինի արձագանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Բիլայն» ընկերության շուրջ 300 աշխատակիցներ դիմել են և հորդորել անձամբ միջամտել «Բիլայն» ընկերության վաճառքի գործընթացին։ Աշխատակիցները չեն ցանկանում, որ «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։

Նրանց հիմնական մտահոգությունն այն է, որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ին հայտնել է, որ վարչապետը ստացել է նամակը և անհրաժեշտության դեպքում անպայման կարձագանքի։

«Այս պահին ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն քննարկում են «Վեոն Արմենիա»-ի դիմումը, անհրաժեշտության դեպքում վարչապետը անպայման կարձագանքի՝ հաշվի առնելով, որ հարցը գտնվում են մասնավոր տիրույթում, և մեր տեղեկություններով՝ երկու ընկերությունների միջև հիմա բանակցություններ են ընթանում»,- նշել է Մանե Գևորգյանը։

Խոսնակը հույս է հայտնել, որ գնորդ կազմակերպությունը կգտնի լավագույն լուծումը, և աշխատակիցներին հուզող հարցերին կտրվեն պատասխաններ․ «Մենք հույս ունենք, որ գնորդ կազմակերպության կողմից կիրականացվի հնարավորը՝ «Բիլայնի» աշխատակիցներին հուզող հարցերին լուծումներ տալու և զանգվածային կրճատումներից խուսափելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ