fbpx
Աշխարհ

Վարչապետ եղած մարդը չի կարող նախարար աշխատել․ Վրաստանի նախկին վարչապետ

Վարչապետի պաշտոնում աշխատած մարդը չի աշխատի որպես նախարար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին՝ մեկնաբանելով հետագայում իր հնարավոր աշխատանքը պետական բարձր պաշտոններում։

Մերաբիշվիլիի խոսքով՝ ինքը 2012 թվականին չէր ցանկանում վարչապետ դառնալ:

«2012 թվականին վարչապետ դառնալն անձնական ցանկությամբ չէր: Իմ ընկերները՝ Միխեիլ Սաակաշվիլին, Գիգի Ուգուլավան, Զուրաբ Ադեիշվիլին, Դաթո Տկեշելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն հավաքվեցին և որոշեցին, որ նախընտրական շրջանում, քանի որ իմ վարկանիշը բարձր էր, ինձ պետք է առաջադրել վարչապետի պաշտոնում: Ես համաձայնեցի՝ ելնելով ընկերության շահերից»,-ասել է նախկին վարչապետը: Այս մասին հաղորդում է pia.ge կայքը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել բանտից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ