Վարչապետ Փաշինյանն արդեն Գերմանիայում է․ նա հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

19624_b

Ամենադիտվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղևորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Այնուհետև վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Երեկոյան կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/796302420777067/?__xts__%5B0%5D=68.ARAEJZDIBJwkiRnYoaSCla7hmyU1mcXMC0_CwlCn1YF9my2BvR_35HH_obP9Z0-4xkTD4PikRvL_RcXpuccREhL1pRNvUw_EIcZrvl_SUcA5culue1M1VlLoQ6tliofmgX0obtH2r-lwj6PIPfg_l9Y91R3gHMmfaL-7uMMTpNS0bj40J-005jb4yhXfwRalQssDI07p1HDvxTcLJ3zP8lNhmGfUvw9TswPlFMXYnCl5xEHzMlV61qrVaINQr6kkUzJTWUQp8zybo62U6j2LRfBt4G2YxDX7wxujLGiA7WA-3zp1eTwlvKG7bGqg0RtGKNYX02qWVC479Ic-mI3NWscbiWTkx3Q2tDY&__tn__=-R

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի Facebook-յան պաշտոնական էջից։

Ամենաթարմ