Օգոստոսի 27-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց, որ շատերը նախարարությունը միայն բարձր տեխնոլոգիաների հետ են կապում, սակայն հիմնական խնդիրը հենց կայանում է այդ արդյունաբերության վերականգնման, արդյունաբերության զարգացման խնդիրները լուծելը։
Նա նշեց, որ ամենակարևոր խնդիրը այսօրվա թվայնացման կիբերանվտանգության խնդիրների լուծումն է, որտեղ հիմնականում կատարում են մեթոդաբանական աշխատանքներ, ստանդարտների մշակում։
«Վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը՝ հատկապես ռազմական բնագավառում, և այն արտադրանքը, որոնք մենք կարող ենք արտադրել տեղում, որոնք կարող են իրենց որակական հատկանիշները փոխարինել դրսից ներկրվողների մենք դա պարտավոր ենք անել»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

