fbpx
Իրավական

Վարչապետի անվտանգությունն ու պահպանությունը հավուր պատշաճի չի իրականացվում․ Նարեկ Այվազյան

Միգուցե դաստրակության պակասից, միգուցե հոգեկան խնդիր ունենալուց, գուցե անձնական խնդրից դրդված կամ էլ գումարի դիմաց է այդ աղջիկը պատռում բուկլետն ու վարչապետի վրա նետում։ Դա հետաքրքիր կլինի իմանալ, բայց նաև կարևոր էր, որ «չկատոկեցին»։ Ուղղակի լավ չէ, որ դա փորձում են հրամցնել որպես մեր ձեռքբերում։ Լավ չէ երկու առումով.

ա) Այն, որ մարդու իրավունքները հարգվում են, դա պարտավորությունն է պետական ծառայողների կողմից։ Եվ դա իրականացնելը ոչ թե ձեռքբերում է, այլ օրենքի պահանջ։ Այո, նախկինում չէր կատարվում, բայց հիմա թույլ տվեք ոչ թե շնորհակալություն հայտնենք, որ այդպես չեք վարվում, այլ պահանջատեր լինենք, որ օրենքի տառը պահվի։

բ) Ես իրականում չեմ ուզում, որ մեր երկրի վարչապետի վրա ինչ-որ բան նետեն, փորձեն վնասել ու անվտանգությունը կանխարգելիչ ոչինչ չանի։ Սա արդեն չեմ իմանում, թե որերորդ դեպքն է, որ ակնառու է՝ թիկնազորը տեղում չէ, ադեկվատ չէ և ոչինչ չի ձեռնարկում՝ ու հա հենց առանց Նիկոլին լսելու, որպեսզի կանխարգելի կամայական սպառնալիք։ Կանխարգելվի։ Վարչապետի անվտանգությունն ու պահպանությունը հավուր պատշաճի չի իրականացվում և սա ասում եմ ոչ որպես մասնագետ, բայց վստահ լինելով, որ մասնագետները կարող են դա պնդել ու հիմնավորել։

Հ.Գ. Ինձ դուր է գալիս, որ մեր երկրի կառավարության վարչապետը ազատ ու անմիջական շփվում է ժողովրդի հետ, ումից ոչ թե վախում ու քարանում են, այլ հավեսով շփվում են, կիսվում են մարդիկ, ուղղակի անվտանգությունն ու պահպանությունն պետք է զուգորդվի այդ ամենին։

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3793222580689608

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ