fbpx
Հասարակություն

Վարչապետի արձագանքը՝ Ապրիլյանի մասնակիցների պապիկին

Լոռու մարզի Լեռնանցք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, գյուղացիներից մեկը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր՝ ապրիլյան պատերազմին մասնակից թոռներին հողատարածք տալու խնդրով: Գյուղացին նշեց, որ թոռները Ռուսաստանի Դաշնությունում են, ինչին վարչապետը պատասխանեց, որ մինչև չվերադառնան, հնարավոր չի լինի նրանց հողատարածք տալ:

«Հիմա ձեր թոռները պետք է Ռուսաստանից գան, որ իրենց անունով, չեն կարա իրենց բացակայությամբ իրենց հող տան: Կարճ ասած հիմա ստեղ կլնեն հողը կստանան»,- ասաց նա:

Տարեց մարդը պնդեց, որ դիմում գրել են, կիսակառույցներ կան, տներ կան, որ կարող են իրենց տրամադրել:

Փաշինյանը իր օգնական Նաիրի Սարգսյանին հանձնարարեց հեռախոսահամար վերցնել և զբաղվել խնդրով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ  Լոռու մարզում էր: Նշենք, որ նա այսօր եղել է Շիրակամուտ, Լեռնանցք գյուղերում, Սպիտակում էլ մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ