fbpx
Իրավական

Վարչապետի ազգականի նկատմամբ քրգործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով. Վանեցյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Նախաքննություն է իրականացվում, այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործելու հոդվածով»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթը փոխանցել է Քննչական կոմիտեին:

Ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ:

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- գրել է Փաշինյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ