fbpx
Խորհրդարան

17:24 16/1/2019

Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։

Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու նախագծերի մշակումը և ընդունումը։

Եղոյանը պնդում է, որ սփյուռքի դերը նույնպես մեծ է եվրաինտեգրման հանձնաժողովի համար, քանի որ այնտեղի փորձագետները կարող են աջակցել հանձնաժողովում նախագծերի քննարկմանը, քանի որ կարող են կյանքի բերումով ունենալ կարծիքներ, որոնք վերցված են եվրոպական առօրյայից։ Դրանից բացի, ըստ Եղոյանի, սփյուռքի դերը մեծ է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը եվրոպական պետություններում վավերացնելու հարցում․ սփյուռքահայերը, ըստ նրա, կարող են լոբբիստական գործունեությամբ արագացնել դա։

Հաղորդում է shantnews.am-ը։


Վերեվ