fbpx
Կառավարություն

12:42 15/8/2019

Վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել Փաշինյանի հետ բնապահպանների հանդիպումը

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը:

Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն:

Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խնդրել փոխանցել բնապահպանների ներկայացրած դիրքորոշումների փաթեթը: Բայց բնապահպանները ցանկանում են անձամբ հանդիպել վարչապետի հետ:

Բնապահպանները նշում են, որ այդ փաթեթն առանց իրենց խոսքի անհասկանալի կլինի, և պետք է իրենք ներկայացնեն փաթեթի բովանդակությունը:

Ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել, մինչ վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել վարչապետի հետ հանդիպումը:

 

Վերեվ