fbpx
Կառավարություն

17:50 17/7/2019

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է քաղավիացիայի զարգացմանն ուղղված միջգերատեսչական խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է հաստատել այն մասին, որ ստեղծվի քաղավիացիայի զարգացմանն ուղղված միջգերատեսչական խումբ: Որոշման մեջ, մասնավորապես ասվում է.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հայեցակարգային ուղղությունները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019 թվականի հուլիսի 3-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի մասին խորհրդակցության արդյունքները.

1) 1-ամսյա ժամկետում քննարկել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգը.
2) աշխատանքային խմբի քննարկման առարկա դարձնել ԻԿԱՕ-ի կողմից մշակված կարգավորումների առավելագույն կերպով ներդրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում.
3) օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի դրույթների հնարավոր փոփոխությունների հարցերը.
4) քննարկումների արդյունքներով ներկայացնել համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Այս մասին տեղեկացնում են Կառավարության պաշտոնական կայքից:

Վերեվ