Քաղաքականություն

Ազատ էր մուտքը, մտել էր․ վարչապետի խոսնակը՝ ադրբեջանցի բլոգերի մասին

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 1996թ. ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին։

Նա խուսափել է ուղիղ պատասխանել՝ արդյոք համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ։

«Հայտնի է, որ կեղծիքներ եղել են, հայտնի փաստ է գրանցված: Հիշում եք՝ այն ժամանակ իրավիճակն ինչպես էր, քանի ներկայացուցիչ ուներ հանձնաժողովում իշխանությունը, քանի ներկայացուցիչ ուներ ընդդիմությունը: Բազմաթիվ են փաստերը, համենայն դեպս, իմ կողմից ընթերցած լրատվամիջոցներում, որ եղել են, այո, կեղծիքներ, շատ դեպքեր եմ լսել, որ եղել են հանձնաժողովականների կողմից, նման ինֆորմացիա կա: Որևէ նորություն չկա»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետը նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցու շենքում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը»։

Անդրադառնալով հանդիպման ժամանակ ազգությամբ ադրբեջանցու՝ եկեղեցի մուտք գործելու և վարչապետին հարցեր ուղղելու դեպքին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հանդիպման մուտքը ազատ է եղել։

«Ազատ էր մուտքը, մտել է: Հայտարարություն է արել եկեղեցին, որ հանդիպում է լինելու, դեսպանությունն է հայտարարություն արել, բաց միջոցառում էր: Եկեղեցի էր և յուրաքանչյուրն էլ կարող էր մտնել հաշվի առնելով անվտանգության սահմանափակումները»,-նշել է նա՝ վստահեցնելով, որ անվտանգության ծառայությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցու շենք էր մտել ադրբեջանցի Աթա Աբդուլլաևն ու հարցեր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այնտեղ հանդիպում էր հայ համայնքի հետ:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ