fbpx
Հասարակություն

Վարչապետի խոսնակը հանդիպեց Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ի առջև հավաքված քաղաքացիներին

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտեցել է Ամուլսարի հանքը չշահագործելու պահանջով Բաղրամյան 26-ի առջև հավաքված քաղաքացիներին: Վերջիններս Կարապետյանին փոխանցել են իրենց դժգոհությունը, որ ոստիկանները պահանջում են՝ ակցիա անել դիմացի մայթին:

Կարապետյանը նշեց, որ ինքը հստակ չի կարող ասել, թե քանի բնապահպան է մասնակցելու ՀՀ վարչապետի հետ հանիդպմանը։

«Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում»,- ասաց նա:

Հանդիպանը լրագրողների մասնակցությունը մեկնաբանելով՝ Կարապետյանը ասաց.

«Այդպես նախատեսված չէ, կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ