fbpx
Քաղաքականություն

Վարչապետի խոսնակը կադրային ջարդի նշաններ չի տեսնում

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։ Նա իր կարծիքն արտահայտել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը երկրում իրականացվող բարեփոխումներին գործադիր իշխանության դիմակայության մասին։

«Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին»,-ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 և ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։

«Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ՝ բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»,-նշել է Կարապետյանը։

Լրագրողները խնդրեցին Վլադիմիր Կարապետյանին մեկնաբանել ադրբեջանցի նախարարի հայտարարությունները։

Ի պատասխան՝ մամուլի քարտուղարը նշեց, որ հպանցիկ է ծանոթացել հարցազրույցին, իսկ լիարժեք մեկնաբանությունների համար անհրաժեշտ է ավելի խոր ծանոթացում։ Այս առնչությամբ Կարապետյանն առաջարկեց, որ հարցը մեկնաբանի ՀՀ ԱԳՆ ղեկավարը կամ գերատեսչության մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Մամեդյարովը CBC հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ