fbpx
Խորհրդարան
11:48 13/02/2019

Վարչապետին դուր է գալիս կառավարման խորհրդարանական համակարգը

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման մոդելը։

«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախահագ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա: Ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում ու տարբեր կարծիքներ լսելու: Այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանն այժմ շատ կարևոր վերահսկողական դեր է իրականացնում:

«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերին ու շատ կոշտ, անցանկալի հարցերի պատասխանեն»,- նշեց Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ