fbpx
Կառավարություն

15:30 11/7/2019

Վարչապետն անդրադարձել է ավտովթարների խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք:

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծը ԱԺ-ում է, կարծում եմ՝ Ազգային ժողովի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորություն ունենալ շուտ այդ նախագիծը ընդունել: Կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ: Հիշում եք՝ մի անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ հնարավորություն պիտի ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որ քաղաքացիները նույնպես կոպիտ խախտում արձանագրել և ոստիկանություն ուղարկել կարողանան»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ տեղյակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, և ոստիկանությունը տեղյակ է այդ աշխատանքից:

Մանրամասն՝ տեսանյութում

Վերեվ