fbpx
Կառավարություն

14:50 15/8/2019

Վարչապետն այսօր չի հանդիպի բնապահպաններին

Այսօր վարչապետի գրաֆիկն ծանրաբեռնված է և բնապահպաններին չի կարող ընդունել: Այս մասին հայտնել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողները:

Նրանք նշել են, որ կառավարությունից խոստացել են, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի:

«Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց սպասում ենք՝ մոտակա էս մի քանի օրը մեր հանդիպումը կազմակերպվի»,- հայտարարել են բնապահպանները:

Վերեվ