ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Դավիթ Բեգինյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»: