fbpx
Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, հայտնում են վարչապետի պաշտոնական կայքից։

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Նշվում է, որ վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:

Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ