fbpx
Մարզեր

Վարչապետը հանձնարարել է ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է 20 համայնքների կողմից ներկայացված 28 ծրագրերի համար տրամադրել ավելի քան 1 միլիարդ 203 միլիոն դրամ գումար:

Վարչապետը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ստուգելու համար սա լավ առիթ է, որպեսզի ևս մեկ անգամ այցելեն մարզեր՝ հավելելով, որ խառը պտավորություններ է ստացել նախորդ կիրակի Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցից հետո:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քաղաքական եզրակացություն ունեն, որ խոշորացված համայնքներում այդ ծրագրերի իրականացումը ավելի արդյունավետ է եղել, թեև հնարավոր է՝ սուբյեկտիվության գործոններ են եղել։

Նա նշեց, որ այդ գործոնների սուբյեկտիվությունը պարզելու համար հանձնարարական է տվել ՊՎԾ-ին՝ Եղեգնաձորի քաղաքապետարանում ստուգումներ, ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ