Ղազախստանում երեկ զանգվածային ցույցեր մեկնարկեցին, որոնք կապված էին հունվարի 1-ից թանկացած հեղուկացված գազի գնի հետ։
Ցույցերն ի վերջո վերաճեցին անկարգությունների, որի հետևանքով գրանցվեցին տուժածներ, ձերբակալվածներ և այլն։
Արդեն այսօր առավոտյան հայտնի էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի վարչապետ Ասկար Մամինը, ով համարվում է Կառավարության գլուխը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ ընդունել է հրաժարականը, որի մասին հրամանագիրը հրապարակվել է այդ երկրի նախագահի կայքում։
Այսպիսով՝ վարչապետի հրաժարականով ցրվել է Կառավարության ողջ կաբինետը, բայց այն կշարունակի կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Նշենք, որ Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երկրի առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։