Վարչապետը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին

Հրապարակող՝

ՀՀ վարչապետը Ստրասբուրգի հայերին հանդիպման է հրավիրել

Ամենադիտվածներ

Հունիսի 4-ին Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը։ Միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլը Փաշինյանը: Վերջինս ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և անդրադարձել ընկերության հայաստանյան գործունեությանը:

Իր ելույթի ընթացքում վարչապետն առանձնացրել է երկու առանցքային հանգամանք՝ Գյումրու օդանավակայանի հարցն ու հայկական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը:

«Ինձ համար առանցքային երկու բան կա: Առաջինը այն, որ Գյումրու օդանավակայանը համապատասխանի միջազգային ստանդարտներին և համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանն ունենա հայկական ավիափոխադրողներ, ստեղծվի մցակցություն, հայկական ընկերությունները լինեն մրցունակ, որ գոյատևեն ավիափոխադրումների շուկայում»,- ասել է նա:

Վարչապետ նաև անդրադարձել է Էդուարդո Էռնեկյանի գործունեությանը Հայաստանում: Նա նշել է, որ երկու շրջադարձային քայլ կարելի է աձանձնացնել: Մեկը օդանավակայնն է, մյուսը՝ գինեգործության ոլորտը: Հենց դրանց համար Փաշինյանը շնորհակալություն է ասել արգենտինացի գործարարին:

Ամենաթարմ