fbpx
Կառավարություն

Վարչապետը՝ Մել Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորելու է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի այն հատվածը, որը վերաբերում է Դալուզյանի չեմպիոնությանը: Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդների հետ զրույցում:

«Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, որի շնորհիվ երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացել է, և հիմնը հնչել է: Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 մլն դրամ Ազգային կինոկենտրոնը տրամադրվել է «Մել» ֆիլմին: Մել Դալուզյանը տարիներ առաջ մեկնել է Հայաստանից ու քաղաքական ապաստան է խնդրել Հոլանդիայի իշխանություններից: Նա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։

Վերեվ